Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողան․ Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում ենք Ադրբեջանի հետ համաժամանակյա եղանակով

Նոյեմբեր 09,2025 22:53

«Ազատություն» – «Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում ենք Ադրբեջանի հետ համաժամանակյա եղանակով», – APA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հարցերին ի պատասխան ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանը շեշտել է, որ գոհ է ներկայիս զարգացումներից. «Հաղթանակից հետո քամիներ են փչում: Եվ Թուրքիան գոհ է դրանից: Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում ենք Ադրբեջանի հետ համաժամանակյա եղանակով», – հայտարարել է Էրդողանը:

Խոսելով խաղաղության գործընթացից՝ Էրդողանն ասել է. «Ավելի քան 30 տարվա անկայունությունից հետո Հարավային Կովկասում բացվել է հնարավորության պատուհան՝ հարատև խաղաղության և անվտանգության համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930