«Ազգային ճակատ». Հայ երիտասարդաց դաշնակցության (AYF) անդամ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել ԱՄՆ Լոս Անջելեսում տեղակայված ՀՀ Հյուպատոսության առջև:
Երիտասարդները հյուպատոսության դարպասներին փակցրել են «5 տարի առաջ Նիկոլը հանձնեց Շուշին և մեր սուրբ հողերը» և «Ազատ Արցախ, ազատություն հայ ռազմագերիներին, Նիկոլը պետք է հեռանա» գրությամբ պաստառներ։


















































