Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ եթե Պուտինի ոտքերն ընկնեն ազգովի, միեւնույն է՝ ռուսական շահը ադրբեջանցիների հետ էր համընկնում եւ չէր պաշտպանելու. Գայանե Աբրահամյան

Նոյեմբեր 10,2025 10:45

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Բայրամովի ասածը երեւի միայն նորություն էր կամ անգամ հայտնություն էր միայն ռացիոնալությունից զուրկ ռուսամոլների համար, որոնց մինչ օրս դժվար է դեռ ընկալել, որ անգամ եթե պուտինի ոտքերն ընկնեն ազգովի, միեւնույն է ռուսական շահը ադրբեջանցիների հետ էր համընկնում եւ չէր պաշտպանելու։

Եւ, հերթական անգամ, անհրաժեշտ է հիշեցնել, որ անհեթեթ կամ մանիպուլյատիվ են պնդումները, թե` այ եթե մենք ունենայինք ռուսամետ կամ ռուսների հետ լավ բանակցող իշխանություն` Արցախը չէինք կորցնի։

Ցավոք, ամեն ինչ պայմանավորված էր ռուս խաղաղապահների հետ ու երբ սա պնդում էինք դեռ Փառուխի դեպքերից ի վեր` որակվում էինք որպես ռադիկալ հակառուս, մինչդեռ պարզապես պետք էր քաղաքականապես տգետ ու կույր լինել սա չտեսնելու համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930