ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը
Փաշինյա՛ն, հիշո՞ւմ ես ինչ եմ ասել քեզ 2020-ի հոկտեմբերի 12-ին:
Հայաստանի կառավարիչն ու իր թիմը ցնցումների մեջ են ընկել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո:
2-3 օր է, իրար հերթ չտալով, գրում ու գրում են:
Կարդացեք նաև
Ձեր գրելը քանի՞ կոպեկ արժե, եթե գոռում էիք՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց Արցախը նվիրեցիք Ադրբեջանին:
Իսկ Սերժ Սարգսյանն իրականությունն է ասել:
Այո, 44-օրյա պատերազմից հնարավոր էր խուսափել, իսկ պատերազմի դեպքում նաեւ հնարավոր էր խուսափել կապիտուլյացիայից:
Ե՛ւ պատերազմի, ե՛ւ պարտության մեղավորը հաստատ նախկինները չեն:
Պարտությունը բերել ես դու, Նիկոլ Փաշինյան:
Փաշինյան, դու ես ասել՝ բանակցում եմ զրոյական կետից:
Դու ես ասել ՝ի՛նչ պետք է, դա էլ բանակցում եմ:
Դու ես ասել, որ «նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզն այլընտրանք չունի:
Դու ու քո թիմակիցներն էիք քեզ դրել Էյզենհաուերի ու Ժուկովի տեղը 2020-ի Տավուշի սահմանային միջադեպի ժամանակ:
Դու էիր 2020-ի սեպտեմբերի 25-26-ին խոստանում բաներ ասել, որի արդյունքում Ալիեւի իշխանությունն ու Ադրբեջանի ներքին կյանքը կցնցվի:
Դու էիր քո թիմով 44 օր գոռում՝ հաղթելու ենք:
Դու ես հոկտեմբերի 2020-ի 19-20-ին հրաժարվել պատերազմը կանգնեցնելու ՌԴ առաջարկից:
Դու ես նոյեմբերի 9-ի ստորագրությամբ ավելի շատ տարածք հանձնել, քան գրավել էր ադրբեջանական բանակը:
Դու ես 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:
Հիմա ի՞նչ ես խոսում…
Հիշո՞ւմ ես խոսքերս քեզ՝ 2022-ի հոկտեմբերի 12-ին:
Հ.Գ. Մենք քեզ թողել ենք 42 հազ.քառ.կմ տարածքով երկու հայկական պետություն:
Ավելի լավ է մտածեք, թե դուք ինչ եք թողնելու ձեզանից հետո:


















































