Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկն առաջարկում է PoS տերմինալի շրջանառության հիմքով բիզնես վարկ

Նոյեմբեր 10,2025 14:42

Ֆասթ բանկն անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց առաջարկում է ՊՈՍ (PoS) տերմինալների միջոցով իրականացվող շրջանառության հիման վրա տրամադրվող բիզնես վարկ կամ վարկային գիծ։ x6 վարկատեսակը տրամադրվում է վերջին 6 ամիսների ընթացքում ՊՈՍ տերմինալների (ինչպես Ֆասթ բանկով, այնպես էլ ՀՀ այլ բանկերով սպասարկվող) միջոցով իրականացված միջին ամսական շրջանառության առավելագույնը վեցապատիկի չափով:

x6 վարկատեսակը հնարավոր է ձեռք բերել երկու արժույթով՝ ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար։ Դրամով տրամադրվող վարկի գումարը կարող է կազմել 500 հազարից մինչև 50 մլն դրամ, իսկ դոլարով՝ 1200-ից մինչև 100 հազար դոլար։ Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը դրամի դեպքում կազմում է 13․5% (փաստացի տոկոսադրույքը՝ 13.68% – 14.36%)։ ԱՄՆ դոլարով վարկ ձեռք բերելու դեպքում վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը 11% է (փաստացի տոկոսադրույքը՝ 11.03% – 11.56%)։

x6 վարկի մարման ժամկետը սահմանված է 12-ից մինչև 60 ամսվա միջակայքում, իսկ վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածը՝ մինչև 24 ամիս։

Վարկը ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ Ֆասթ բանկի 24/7 աշխատանքային գրաֆիկով աշխատող որևէ մասնաճյուղ, կամ դիմել առցանց տարբերակով։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930