Aravot.am-ի տեղեկություններով, օրերս սպանության փորձ է կատարվել Գյումրու 39-ամյա բնակչուհի Զ․Մ․-ի նկատմամբ։ Նա նոյեմբերի 1-ին, ժամը 21․55-ին դեմքի և գլխի շրջանում բազմաթիվ վերքերով բուժօգնության է դիմել Գյումրի բժշկական կենտրոն։
Ինչպես կարգն է, հիվանդանոցից այս մասին ահազանգել են ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Հիվանդանոց տեղափոխված կինը ոստիկանությանը հայտնել է, որ վնասվածքները ստացել է նախկին ամուսնու՝ Ա․Ա․ բնակարանում։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը՝ ՀԿԳ ավագ համայնքային ոստիկան Բադալյանի գլխավորությամբ, պարզել է, որ այդ բնակարանում նրանք վիճաբանել են կենցաղային հարցերի շուրջ, վիճաբանության ժամանակ նախկին ամուսինը կնոջը ծեծել է։
Կարդացեք նաև
Կինը ոստիկանությանը տված հաղորդմամբ հայտնել է, որ նախկին ամուսինը , նախօրոք պլանավորելով, նշված բնակարանի միջանցքի պահարանում պահած մուրճի փայտե պոչով, գլխով և ձեռքերով հարվածներ է հասցել իր մարմնի տարբեր մասերին՝ փորձելով կյանքից զրկել իրեն։
45-ամյա տղամարդը հրաժարվել է սթափության զննություն անցնելուց․ նրա նկատմամբ կայացվել է անհետաձգելի միջամտություն կայացնելու որոշում։ Նրան ձերբակալել են։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 166 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետի հատկանիշներով։


















































