Լրահոս
Օրվա լրահոսը

«Նյուզ Մաքս»-ը հետաքրքրված է Հայաստանի քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային գործընթացների լուսաբանմամբ

Նոյեմբեր 10,2025 18:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան «Նյուզ Մաքս» մեդիա հոլդինգի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Քրիստոֆեր Ռուդիին։

Վարչապետը ողջունել է վերջին շրջանում «Նյուզ Մաքս»-ի կողմից Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճը և կարևորել հայաստանյան և ամերիկյան ԶԼՄ–ների միջև համագործակցության զարգացմանը միտված նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ դա նոր հնարավորություն է երկու երկրների միջև փոխադարձ ընկալման ու փոխվստահության խորացման համար։

Հանդիպման համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները ներկայումս գտնվում են բարձր մակարդակի վրա և հիմնված են ժողովրդավարության, մարդու իրավունքների, խաղաղության և անվտանգության համընդհանուր արժեքների վրա։

Քրիստոֆեր Ռուդին շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար՝ ընդգծելով, որ «Նյուզ Մաքս»-ը հետաքրքրված է Հայաստանի քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային գործընթացների լուսաբանմամբ։ Նա նշել է, որ մեդիա հոլդինգը կարևորում է Հայաստանի Կառավարության խաղաղության ու կայունության միտված քայլերը և պատրաստակամ է տեղեկատվական ոլորտում արդյունավետ համագործակցության։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային տեղեկատվական միջավայրում Հայաստանի ներկայության ընդլայնման, պետական հաղորդակցության արդյունավետության բարձրացման և ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության հնարավորություններին։

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930