Այսօր՝ նոյեմբերի 10-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչություն ահազանգ է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ դանակահարության հետևանքով «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուսը գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:


















































