Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհուրդները հնարավորություն են տալու փախստականներին մասնակցել համայնքային որոշումների կայացմանը և իրականացնել տեղական նախաձեռնություններ

Նոյեմբեր 10,2025 23:43

Փախստականների համայնքային խորհուրդ-Երևան

Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում՝ «Արցախ միություն» ՀԿ-ի հյուրընկալությամբ նոյեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցավ Փախստականների երևանյան խորհրդի առաջին նիստը։

🔸️ Ողջույնի խոսքով հանդես եկավ խորհուրդը հյուրընկալող «Արցախ միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով խորհրդի ստեղծման կարևորությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ձայնը բարձրացնելու և նրանց խնդիրները համակարգված ներկայացնելու գործում։

🔸️ Փախստականների հարցերով էստոնական խորհրդի ներկայացուցիչ Միջերիտա Խաչատրյանը ներկայացրեց համայնքային խորհուրդների գաղափարը և տեղեկացրեց, որ նման խորհուրդներ արդեն գործում են Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Եղեգնաձորում։ Նա նշեց, որ խորհուրդները հնարավորություն են տալու փախստականներին մասնակցել համայնքային որոշումների կայացմանը և իրականացնել տեղական նախաձեռնություններ։

Քվեարկության միջոցով խորհրդի անդամները Գևորգ Սարգսյանին և Ջուլետտա Ղարիբյանին ընտրեցին համանախագահներ, Աննա Ներսիսյանին՝ քարտուղար։

Նիստին քննարկվեց նաև աշխատանքային խմբերի ձևավորման հարցը։ Խորհրդի անդամները նախանշեցին մի շարք առաջնահերթ ոլորտներ՝ սոցիալական, առողջապահական, բնակարանային, կրթական, մշակութային և իրավական։ Քննարկումները կշարունակվեն առցանց հարթակում՝ հաջորդ նիստին աշխատանքային խմբերի վերջնական կազմերը հաստատելու նպատակով։

📌 «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից։

Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների և հասանելի ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցով։

 

«Արցախ Միություն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930