«Էրեբունի-Երեւան 2807» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումների կազմակերպման եւ իրականացման համար Երեւան քաղաքի 2025 թվականի բյուջեից հատկացվել է 754 մլն 690.895 ՀՀ դրամ՝ գրեթե 2 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են Երեւանի քաղաքապետարանից։
Բաց աղբյուրներում չհաջողվեց գտնել տեղեկություն համերգի մասնակիցների թվի մասին, ինչի հետեւանքով առաջանում է տրամաբանական հարց. Երեւանում բնակվող 1 միլիոն 144 հազար քաղաքացիներից, որոնք կազմում են Հայաստանի բնակչության գրեթե կեսը, որքա՞ն մասն է ներկա գտնվել այդ համերգին, որտեղ ելույթ են ունեցել Թաթա Սիմոնյանը եւ Լյուբով Ուսպենսկայան։
2 միլիոն ԱՄՆ դոլարով կարելի էր առնվազն մեկ դպրոց կառուցել, մի քանի մարզադաշտ, տասնյակից ավելի շենքերի բակեր վերակառուցել։ Օրինակ՝ կարելի էր վերջապես կարգի բերել «Լիլիան Արմ» ընկերության կողմից ձախողված մանկապարտեզի շինարարությունը, վերջիվերջո՝ այդքան բաղձալի Աջափնյակի մետրոն կառուցել, ոչ թե միայն թղթի վրա գեղեցիկ պատկերներ նկարել։
Քաղաքային իշխանությունները՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, դարձան այս տոնակատարության հիմնական քննարկման թեման, երբ կանանց հետ ժամանակ էին անցկացնում Հանրապետության հրապարակում՝ հարկատուների հաշվին հավաքված գումարով կազմակերպված համերգի ժամանակ։ Մեկ օրվա համար փաստացի ծախսել է 2 մլն ԱՄՆ դոլար, այդ գումարը կուտակվել էր թանկացած ավտոկայանատեղիների, տրանսպորտի ուղեվարձի, քառակուսի մետրով աղբահանության հաշվին։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































