Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Խաչատրյանը փաստեց՝ Հայաստանը չի պահանջում արցախցիների վերադարձը, իսկ Ադրբեջանը պահանջում է եւ խոսում 300 հազարանոց համայնքի վերադարձի մասին

Նոյեմբեր 11,2025 17:48 Share

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանում, հայտարարությունների ժամին խոսեց արցախցիների վերադարձին ՔՊ-ականների դեմ լինելու մասին, ինչը մեկ անգամ էլ դրսեւորվեց վերջերս Հայաստանում կայացած «Եվրանեսթ» խորհրդարանական համաժողովի եզրափակիչ փաստաթղթի քվեարկության ժամանակ։

Արթուր Խաչատրյանը փաստեց՝ Հայաստանը չի պահանջում արցախցիների վերադարձը, իսկ Ադրբեջանը պահանջում է եւ խոսում 300 հազարանոց համայնքի վերադարձի մասին․ «Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն ասում են՝ արցախցիները պիտի տնավորվեն Հայաստանում, բայց ի՞նչ են անում դա ապահովելու համար, այդ մարդիկ ինչպե՞ս պետք է ապրեն։ Ձեր ուզածն այն է, որ արցախցիները լքեն ՀՀ-ն»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930