Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասկանալի է, երբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատասխանատվությունը դրվում է Հայաստանի վրա։ Դա անում են թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները. Տաթևիկ Հայրապետյան

Նոյեմբեր 12,2025 11:55

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ինձ համար սկզբունքորեն անհասկանալի են այն խոսակցությունները, երբ Արցախի դեմ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատասխանատվությունը դրվում է Հայաստանի վրա։ Դա անում են թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները։


Ես ընդամենը ցանկանում եմ ներկայացնել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի ինքնախոստովանական ցուցմունքները, որտեղ նա պարզ ու ուղիղ ասում է, որ նախապատրաստվել է այդ պատերազմին, մերժել է խաղաղ կարգավորման առաջարկները, հստակ նպատակադրված պատրաստել է բանակը, իրականացրել է ատելության քարոզ, այսինքն՝ համակարգված աշխատել է պատերազմ սկսելու համար։ Դա արել է 20 տարի շարունակ։

Հիմա սա թողած, սրան հաջորդած զավթողական ծրագրերը, դրանց կանխման մասին զրույցը թողած՝ իմաստը ո՞րն է Հայաստանի վրա քաշել պատասխանատվության վերմակը՝ դրանով իսկ մաքրելով Ադրբեջանին։ Ես դա համարում եմ վտանգավոր հենց Հայաստանի Հանրապետության համար։


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930