«Ադրբեջանի նախագահն ասել է, որ ցարական ժամանակների քարտեզի մեջ Սևան չի եղել, ուրիշ անուն է եղել։ Ես էլ ասում եմ՝ այդ նույն քարտեզում Հայաստան կա, Ադրբեջան չկա»,-լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու, եթե Իլհամ Ալիևը հայտարարություններ է անում որտեղ հայկական տարածքների անուններ է տալիս և նշում, որ դրանք ադրբեջանական են, Սևանը կոչում է «Գյոկչա» ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետև շարունակեց․ «Ադրբեջանի ղեկավարն ասել է՝ չգիտեմ որ թվի քարտեզում Սևանի փոխարեն ուրիշ անուն է գրված, և՞, մինչև ո՞ր թիվը հետ գնանք»։
Հարցին՝ ինչպե՞ս է խաղաղության պայմանագիր կնքում Ադրբեջանի հետ՝ առանց Բաքվում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակման, Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Ինչ վերաբերում է գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, մենք ամենօրյա աշխատանք ենք անում էդ ուղղությամբ։ Եթե կա տեսակետ, որ պիտի այդ խնդիրը լուծվի, որ խաղաղության հարցը լուծվի, ես էլ ասում եմ՝ ինչքան բարենպաստ լինի միջավայրը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, այնքան ավելի հեշտ կլուծվի այդ հարցը։ Եթե խաղաղություն լինի, բոլոր հարցերն էլ կլուծվեն։ Այն ընկալումը, որ մենք բոլոր հարցերը պիտի լուծենք, հետո լինի խաղաղության համաձայնագիր, էդտեղ էլ բացարձակ չէ»։
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































