Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցության անունը ժամանակ առ ժամանակ շահարկվում է ինքնահռչակ փոքր խմբերի կողմից. հայտարարություն

Նոյեմբեր 12,2025 13:03

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը տեղեկացնում է հանրությանը, որ երեկ շրջանառության մեջ դրված՝ «Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության» անունից տարածված հայտարարությունը ոչ մի կապ չունի իրական Ռամկավար ազատական կուսակցության պաշտոնական մարմինների և ներկայացուցիչների հետ։

Խորհուրդը իր խոր մտահոգությունն է հայտնում այն փաստի առթիվ, որ կուսակցության անունը ժամանակ առ ժամանակ շահարկվում է ինքնահռչակ փոքր խմբերի կողմից՝ առանց որևէ լիազորության կամ քաղաքական, գաղափարական պատասխանատվության։ Նման գործողությունները խեղաթյուրում են պատմական կուսակցության կերպարը և մոլորության մեջ են գցում հանրությանը։

Ռամկավար ազատական կուսակցության իրական դիրքորոշումը, որի հավաստի աղբյուր է կուսակցության Համադրված մամուլը (Ուոթերթաուն, Մասաչուսեթս, ԱՄՆ), շարունակում է մնալ հետևյալը․

  • հարգանք և անսասան աջակցություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին,
  • հավատարմություն ազգային միասնականության, պետության և եկեղեցու անբաժանության սկզբունքին,
  • մերժում ցանկացած բաժանարար կամ պառակտիչ դրսևորման՝ եկեղեցական կամ քաղաքական հարթությունում,
  • կառուցողական համագործակցություն բոլոր հայկական կառույցների և համայնքների հետ՝ ի նպաստ մեր ազգային ինքնության պահպանման։

Խորհուրդը կոչ է անում լրատվամիջոցներին և հասարակական շրջանակներին առաջնորդվել միայն ստուգված աղբյուրներով և չտարածել ապատեղեկատվություն, որը կարող է խաթարել մեր ժողովրդի հոգևոր միասնությունը։

Միևնույն ժամանակ մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Ռամկավար ազատական կուսակցության ավանդապահ ճյուղին, որը հետևողականորեն գործում է ազգային համերաշխության, պետության ամրապնդման և Հայ Եկեղեցու հեղինակության պահպանման ուղղությամբ։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930