ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառումը
Չեմ հասկանում՝ ինչու է Քոչարյանի գրասենյակի ղեկավարը որոշել վիճել փաստերի հետ: Ինձ հետ թող վիճի, դեմ չեմ, բայց փաստերի հետ ինչո՞ւ է վիճում:
Առաջին նկարում 1998 թվականի` Քոչարյանի նախագահության առաջին տարվա ՀՀ-Ադրբեջան ռազմական բյուջեների հարաբերակցությունն է` 1-1.1-ի` այսինքն` գրեթե հավասար:
Երկրորդ նկարում` Քոչարյանի նախագահության վերջին տարում` 2008 թվականին այդ հարաբերակցությունն արդեն 1-5.3 է` այսինքն Ադրբեջանի ռազմական բյուջեն արդեն ավելի քան 5 անգամ ավելի մեծ էր, քան Հայաստանինը:
Կարդացեք նաև
Այս 10 տարիների ընթացքում Ադրբեջանը մեծացնում էր իր ռազմական բյուջեն, իսկ Քոչարյանը` իր ընտանեկան բյուջեն:
Այնպես որ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը ամբաղ-զամբաղ խոսելուց առաջ թող մի քիչ կարդա:




















































