Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապրենք, կտեսնենք»․ Փաշինյանը՝ իրեն քանի՞ տարի է պետք «մաքրվելու համար» հարցի մասին

Նոյեմբեր 12,2025 13:23

«Աստծո հետ իմ հարաբերություններում այլոց աջակցության կարիքը չունեմ։ Ես պատարագի եմ գնում, ես չեմ գնում հանրահավաքի»,-լրագրողների դիտարկմանը՝ այն, որ մեծ բազմություն չի հավաքվում պատարագներին, որոնց մասնակցում է Նիկոլ Փաշինյանը և հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ Կաթողիկոսին հեռացնելու գործընթացում միայնակ է մնացել, քանի որ չունի հանրային աջակցություն, ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողների դիտարկմանը՝ ասում եք՝ պատարագի եք գնում, ոչ թե հանրահավաքի, բայց Ձեր մասնակցած պատարագների ժամանակ ծափահարում են, մինչդեռ պատարագներին ծափահարելու սովորություն չկա, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Ո՞վ է որոշում՝ պատարագների ժամանակ ծափահարո՞ւմ են, թե՝ ոչ։ Դա որոշում է պատարագի մասնակիցը։ Այդ շարքը շարունակելու եմ։ Հետևողականորեն գնալու եմ այդ օրակարգով։ Մենք պետք է մաքրվենք․ սա ինձ համար մաքրվելու ճանապարհ է»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իրեն քանի՞ տարի է պետք «մաքրվելու համար», Նիկոլ Փաշինյանը ծիծաղով պատասխանեց․ «Կապրենք, կտեսնենք»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930