Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեզ պատրաստ եմ տանել և մոտիկից ծանոթացնել և′ շների, և′ կատուների, և′ մնացած բոլոր միջոցների հետ». Փաշինյանը պատրաստվում է ծանոթացնել սպառազինության ռոբոտների հետ

Նոյեմբեր 12,2025 14:14

«Բանակցային փաթեթը կհրապարակեմ մինչև տարվա վերջ։ Ինչո՞ւ մինչև տարեվերջ, քանի որ նախկինում ասել եմ, որ դրա տերը միայն մենք չենք։ Ենթադրվում է, որ մինչև տարեվերջ ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի, բարոյական ու քաղաքական արգելքը կվերանա, և մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել»,-լրագրողների հետ ճեպազրույցում խոստացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Հիշեցմանը՝ երբ Ձեր էջում հրապարակեցիք ռոբոտ ու նշեցիք, որ մեր զինվորների նոր բարեկամն է, դրան հաջորդեցին քննադատությունները, որ դա անորակ մի սարք է՝ «Թեմու»-ից պատվիրված, Նիկոլ Փաշինյանը ծիծաղով արձագանքեց․ «Խանութում նայում ես՝ Կալաշնիկովի ավտոմատ է, բայց որսորդական զենք է։ Նույն տրամաբանությունն է՝ եթե ես դնեի Կալաշնիկովի ավտոմատի նկար, որ մենք ձեռք ենք բերել, ինչ-որ մեկը կարող էր ազատ վաճառքով, զեղչով գնել, դնել այդ նկարը և ասել՝ դե տեսեք»։

Այնուհետև լրագրողներին առաջարկեց առանց տեսախցիկների և գաղտնիությունը պահելով՝ տանել և ծանոթացնել այդ ռոբոտի հետ․ «Քանի որ շատ քննարկումներ ու քննադատություններ կան, որ ՀՀ-ն պաշտպանության ծախսերը կրճատում է, զինաթափում է բանակը, առանց տեսախցիկների ձեզ պատրաստ եմ տանել և մոտիկից ծանոթացնել և′ շների, և′ կատուների, և′ մնացած բոլոր միջոցների հետ։ Այդ ժամանակ կարող եք տեսնել՝ բոլոր քննադատությունները հիմք ունե՞ն, թե՝ ոչ։

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930