Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվա կեղծ մտքերն ու ստերը ոչնչով չէին տարբերվում նախկինում հնչեցվածներից. Արտակ Զաքարյան

Նոյեմբեր 12,2025 14:48

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ քո երկրի դժբախտությունների, կապիտուլյացիայի, մարդկային ու տարածքային կորուստների, ձախողումների և կործանարար ստերի հեղինակներից հարցազրույց ես վերցնում՝ արժե ռեպորտաժի սկզբում նշել, թե քանի հրապարակային սուտ, հակասություն և կեղծիք է հնչեցրել այդ անձը՝ իր պաշտոնավարման ընթացքում:

Զորօրինակ՝ «…մեր զրուցակիցն իր պաշտոնավարման ընթացքում հնչեցրել է 2856 սուտ տեղեկություն, 319 ինքնահակասություն և 153 կեղծ կամ մանիպուլյատիվ մեկնաբանություններ, սակայն մենք դեռևս շարունակում ենք նրան հարցեր ուղղել»: (Թվերը պայմանական են, կարող է ավելի շատ լինել):

Այսօրվա կեղծ մտքերը, մանիպուլյատիվ հայտարարություններն ու ստերը ոչնչով չէին տարբերվում նախկինում հնչեցվածներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930