Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանը համադրել է անհամադրելին և եզրակացրել, որ ՀՀ-ում 2024թ.-ին աղքատության ցուցանիշը նվազել է 2 տոկոսային կետով. «Հետք»

Նոյեմբեր 12,2025 14:53

«Հետք». Հայաստանում աղքատության մակարդակը 2024 թվականին 21.7% է եղել, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 0.6%։ Աղքատ է համարվել այն քաղաքացին, որի ամսական սպառումը չի գերազանցել 53 420 դրամը։

Վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ) հրապարակել է աղքատության տվյալների հակիրճ զեկույցը: Այստեղ տողատակում նշված է, որ 2024 թվականի հաշվարկներում մեթոդաբանական փոփոխություններ են կատարվել, հետևաբար՝ 2024-ի տվյալները համադրելի չեն այս պահին հրապարակված ավելի վաղ տարիների հետ, և  առայժմ չենք կարող ասել՝ նախորդ տարվա համեմատ աղքատությունն աճե՞լ, թե՞ նվազել է։

Վիճկոմիտեն խոստանում է 2024 թվականի աղքատության ավելի ընդարձակ զեկույցում, որը կհրապարակվի մինչև այս տարվա նոյեմբերի վերջ, ներկայացնել նաև 2022-2023 թվականների վերանայված ցուցանիշները, որոնք արդեն հնարավոր կլինի համեմատ 2024-ի հետ:

Սոցապնախարարը համադրել է անհամադրելին և եզրակացրել, որ Հայաստանում 2024-ին աղքատության ցուցանիշը նվազել է 2 տոկոսային կետով

Վիճակագրական կոմիտեն 2024-ի աղքատության հակիրճ տվյալները հրապարակել է երեկ՝ նոյեմբերի 11-ին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը շատ չանցած ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այդ տվյալներին։ Նրա հաշվարկներով՝ մեկ տարում աղքատության մակարդակը 2 տոկոսային կետով նվազել է։ Այս համեմատությունը, ինչպես տեսանք վերևում, մեթոդաբանական առումով սխալ է։

Իհարկե, չի բացառվում, որ վերանայված տվյալներով ևս աղքատության մակարդակի անկում գրանցվի, սակայն Արսեն Թորոսյանը շտապել է և եզրակացրել, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները:

Սեդա ՀԵՐԳՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930