«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Փաշինյանը հայտարարում է, որ եթե խոսք լինի տարածքների փոխանակման մասին, ապա առանց ՀՀ քաղաքացիների համաձայնության դա չի կարող տեղի ունենալ։
Լավ, բա ո՞ւր էին այդ «քաղաքացիները», երբ որոշվում էր Արցախի ճակատագիրը, ո՞վ էր մասնակցում Հայաստանի տարբեր հատվածների տարածքային զիջումների որոշմանը։ Ոնց որ թե ինքն էր մենակ որոշումներ կայացնում՝ առանց խորհրդարանի, առանց հասարակական քննարկման, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Իսկ հիմա հանկարծ նորից հիշել է ժողովրդին…
Համոզված եմ՝ եթե սա շարունակի մնալ իշխանության, առանց հասարակական վերահսկողության և պետական ինստիտուտների հավանության, ժամանակի ընթացքում և՛ անկլավները կհանձնի, և՛ միջանցք կտա, և ինչ կուզի կանի: Իսկ հետո, ինչպես միշտ, կկանգնի ու անամոթաբար կհայտարարի, թե իբր «ժողովրդի կամքն է կատարել»։
Կարդացեք նաև
Եվ հիշեք՝ երբ սրանք սկսում են ինչ-որ թեմայի հաստատման կամ որոշման մասով հղում անել «ժողովրդին», իմացեք՝ նոր աղետալի փորձությունները անխուսափելի են…


















































