Լրահոս
Օրվա լրահոսը

Երկաթուղին անցնելու է ԽՍՀՄ ժամանակ ունեցած գծով․ Նիկոլ Փաշինյանը՝ «Թրամփի ուղու» մասին

Նոյեմբեր 12,2025 17:20

Նիկոլ Փաշինյանը ուշադրությամբ հետեւել է ադրբեջանցի պաշտոնյաների՝ «Թրամփի ուղին պետք է գործի Ադրբեջանի համար ընդունելի պայմաններով», հայտարարության շուրջ սոցիալական ցանցերում տեղի ունեցող քննարկումներին։

Խորհրդարանում հարցուպատասխանի նիստի ժամանակ այդ առիթով հարցին նա պատասխանեց․ «Բայց մենք չենք ասում, որ Ադրբեջանի համար անընդունելի պայմաններով պետք է գործի եւ մենք թուղթ ենք ստորագրել, թե ո՞րն են Ադրբեջանի համար ընդունելի պայմանները»։

«Թրամփի ուղու» մասով էլ մանրամասնեց․ «Մինչեւ տարեվերջ մենք թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները։ 2026-ի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, երկրորդ կեսին սկսենք շինարարական աշխատանքները»։

Միաժամանակ նկատեց՝ նման ծրագրերը միշտ ժամկետի մեջ շեղում են ունենում, բայց ՀՀ-ն ամեն ինչ կանի, որ ժամկետը հստակ աշխատի։

Նա նաեւ հայտարարեց՝ այժմ միայն հստակ է, որ երկաթուղին անցնելու է ԽՍՀՄ ժամանակ ունեցած գծով։ Այլ երկաթգծի կառուցումը անիրատեսական է համարում։

Գազամուղը եւ էլեկտրական գծերն անցնելու են երկաթուղուց էականորեն հյուսիս։ Նիկոլ Փաշինյանը չի կարող ասել՝ որո՞նք Սյունիքի մարզում կմնան, որոնք Վայոց Ձորի։ Ավտոճանապարհների մասով էլ ասաց՝ Արեւելք-Արեւմուտք ճանապարհները կինտեգրեն Հյուսիս-Հարավին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930