Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը պայքարից դուրս է թողել լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին ու սպասում է 1/8 եզրափակչի իր մրցակցին

Նոյեմբեր 12,2025 20:11

Մեկօրյա հանգստից հետո շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցները Հնդկաստանում վերսկսել են պայքարը 1/16 եզրափակչում:

Չորրորդ տուրի երկու դասական պարտիաներում Հայաստանի ազգային հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի են խաղացել եւ դեռ պայքարելու են թայ-բրեյքում:

Արագ եւ կայծակնային շախմատի փուլում է նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սեւյանը:

Իսկ ահա Լեւոն Արոնյանը, որը հանդես է գալիս Միացյալ Նահանգների դրոշի ներքո, պայքարից դուրս է թողել լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին ու սպասում է 1/8 եզրափակչի իր մրցակցին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930