Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանի եւ մյուսների գործով նախնական դատալսումներն ավարտվեցին

Նոյեմբեր 12,2025 21:01

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ Երեւանի նախկին քաղաքապետ, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եւ նրա  հետ փոխկապակցված Գագիկ Գյանջումյանի եւ Գագիկ Բաղդասարյանի նախնական դատալսումներն այսօր ավարտվեցին եւ անցում կատարվեց հիմնական դատալսումների փուլ:

Մեղադրանքի կողմը սկսեց ներկայացնել գործով ապացույցները, որից հետո արդեն իր ապացույցները կներկայացնի պաշտպանվող կողմը կամ համապատասխան  միջնորդություններ կներկայացնի:

Ինչպես Aravot.am-ին ասաց Գագիկ Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը, իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքի հիմքը պաշտոնեական դիրքի չարաշահումն է, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օտարում: Գագիկ Բեգլարյանը մեղադրանքը չի ընդունում եւ վստահ է, որ վերջում արդարացվելու է:

Այսօրվա նիստը հետաձգվեց պաշտպանների՝ նաեւ այլ դատական գործերում ներգրավված լինելու  պատճառով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930