Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը չցանկանալով օգնում է իշխանությանը

Նոյեմբեր 13,2025 13:30

Այս պահին ժողովուրդը կանգնած է իր առջեւ դրված եւ չլուծված խնդիրների առջեւ, որոնց լուծումը բացարձակ չի երեւում

Թե ՀՀ գործող իշխանությունն՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, 2018թ.-ից մինչ այսօր ինչ քայլերով է զբաղված եւ 2020թ.-ից սկսած դրանց արդյունքում, հատկապես ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում խաղաղության ինչպիսի եռակողմ պայմանագիր նախաստորագրեց Թրամփի եւ Ալիեւի հետ, բոլորին է հայտնի, եւ այդ ամենին՝ քայլ առ քայլ, ինչպիսի մեկնաբանություններ ու գնահատականներ էր տալիս եւ բավարարվում լոկ դրանցով, կարծելով, որ դրանք բավարար էին իշխանությունների սխալներին հակադարձելու համար: Ընդդիմության բոլոր մասնակիցներն ընդամենը՝ լավագույն դեպքում, մի քանի տարի շարունակ կատարում են բլոգերի աշխատանք ու ժողովրդի համար փրկության ոչ մի լուրջ քայլ չեն կատարում: Նրանցից ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն ԱԺ-ում եւ մնացածները դրանից դուրս ընդամենը միայն լրջորեն բարձրաձայնում են իշխանությունների բազում սխալների մասին ու դրանով համարում, որ իրենց կողմից անհրաժեշտ ամեն ինչը լիարժեք կատարված է եւ գործը լիովին համարում ավարտված: Փաստացի, այս ամենի արդյունքում իշխանությունները հասել են այն ամենին, ինչը ձեռնտու էր կյանքի կոչել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը, իսկ մնացածը միս ու արյուն կստանան պայմանագրի վերջնական ուժի մեջ մտնելուց հետո: Այս պահի դրությամբ, ընդդիմությունը իշխանության քայլերի դիմաց ոչ մի հաջողություն չի գրանցել, որը ժողովրդին որեւէ կերպ կփրկի թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռնարկվելիք քայլերից, որն էլ կկործանի Հայաստան պետությունը եւ երկիրը:

Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի այս ճակատագրական պայմաններում, թուրք-ադրբեջանական տանդեմի ստիպողական քայլերի արդյունքում ՀՀ գործող իշխանություններն իրականացնում են Հայոց պետությանը խիստ հակացուցված քայլեր, որոնց դեմ ոչ հայ ժողովուրդը, ոչ էլ ընդդիմությունը ունակ չեն կատարելու այնպիսի քայլեր, որոնք կպատնեշեն իշխանությունների կողմից իրականացվող հակահայկական քայլերը եւ արդյունքում Հայաստանը կտանեն կործանման: Չեմ կարծում, որ ընդդիմությունն ի սրտե չի ցանկանում երկիրը փրկել թուրք-ադրբեջանական տանդեմի հրահրմամբ ՀՀ իշխանությունների առաջարկած օրակարգով երկրի ղեկավարումը: Հավանաբար, նշված ժամանակահատվածում ընդդիմությունը եւս բազում սխալներ՝ իշխանությունների քայլերին ոչ լրիվ ճշգրիտ, ոչ ադեկվատ քայլեր է իրականացնում, որոնք ընդդիմության քայլերը բերել են ոչ ճշգրիտ արդյունքների, դրված խնդիրների ոչ հավաստի լուծմանը, ընդդիմությանը եւ ժողովրդին կանգնեցնելով գոյացած անլուծելի խնդիրների առջեւ:

Իմ գնահատմամբ, նշված խնդրի լուծման միակ տարբերակը հետեւյալն էր, որը ժամանակին մի շարք անգամներ առաջարկվել էր Նիկոլ Փաշինյանի կողմից տվյալ քայլերին գնալու դեմն առնելու միակ ալտերնատիվ տարբերակը. ընդդիմադիր խմբակցությունների կողմից, թուրք-ադրբեջանական եւ Հայաստանի իշխանությունների կողմից առաջարկված խաղաղության համաձայնագրերի պարունակող կետերին լիովին հակառակ կետերով օրենքով սահմանված կարգով հանրաքվեի նախաձեռնման գործընթացի անցկացման հարցի ներառումը կլիներ ԱԺ-ի հերթական նիստի օրակարգում ու օրենքի տառին համապատասխան դրա քվեարկության իրականացումն ԱԺ-ում: Մերժման դեպքում, հարցի անցկացումն անհրաժեշտ կլիներ տեղափոխել ժողովրդական հանրաքվեի իրագործման դաշտ եւ օրենսդրությամբ սահմանված կարգով փորձել այն նպատակին հասցնել հանրաքվեի միջոցով:

Թերեւս, սա միակ տարբերակն էր իշխանության առաջարկած կետերին հակառակ օրակարգով հանրաքվեի փորձ իրականացնելու համար, որը դրական ընթացքով ավարտելու պարագայում գերակա կդառնար ԱԺ-ի որոշման նկատմամբ եւ կավարտվեր ժողովրդի ցանկության հաղթանակով ու իշխանությունների քայլերի պարտությամբ: Բնականաբար, դրանից հետո իշխանությունների կողմից ընդունված բոլոր կետերը կդառնային ի չիք եւ իշխանության առաջարկով երբեք նման համաձայնագիր չէր ստորագրվի ու այսօրվա դրությամբ հայ ժողովուրդը փրկված կլիներ այս զարհուրելի իրավիճակից: Ցավով պետք է նշենք՝ ընդդիմությունը փրկության այդ միակ տարբերակը չփորձեց կյանքի կոչել:

Փաստացի, կյանքը ցույց է տալիս, որ բացի վերն առաջարկած տարբերակից, ընդդիմության եւ ոչ մի քայլ հաջողություն չի արձանագրում ու ժողովրդի պարտության ընթացքը ոչ մի կերպ չի նվազում: Ավելին, գնալով այդ ընթացքն ավելի է ամրապնդվում:

Իրականում, այս տարիների ընթացքում ընդդիմության քայլերը ոչ մի գործնական ու կոնկրետ արդյունք չտվեցին:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
12.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930