«Ես ուրախ եմ, պարոն Աղազարյան, որ դուք շատ կարեւորում եք վարչապետի հետ աշխատանքը, ժամանակին էր պետք կարեւորել այդ աշխատանքը»,- խորհրդարանում նիստի ուշացումով մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանին։
Հիշեցնենք, քվորումի բացակայության պատճառով այսօր առավոտյան ԱԺ նիստը չէր սկսվում։
Երբ դահլիճ մտան ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Բոլոր մարդկանց քաղաքական կարիերայում ինչ-որ բան է լինում, երբ դու գործոն ես դառնում եւ այդ կարեւոր պահը․․․ իրենք եւս գործոն դառան»։
Ի վերջո, քվորումն ապահովվեց, ԱԺ նիստը սկսվեց։
Կարդացեք նաև
Խորհրդարանում շարունակվում են 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումները։ Պատգամավորները հանդես են գալիս ելույթներով։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































