Ռուբեն վարդապետ Զարգարյանի ֆեյսբուքյան գրառումը
Գեւորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի 1924 թ․ սեպտեմբերի 10-ի թիվ 593 կոնդակը՝ «Ազատ եկեղեցի» հակաեկեղեցական շարժման անդամ Բենիկ ծ․ վրդ․ Տեր-Դանիելյանի կարգալուծության մասին
ԱՍՏԾՈՒ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԿԱՄՔՈՎ ՀԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱ ԳԵՒՈՐԳ ՀԻՆԳԵՐՈՐԴ՝ ՀԱՅՈՑ ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ -ԿԱԹՈՂԻԿՈՍ ԵՒ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ
Սուրբ Էջմիածնի հարազատ Մայր Աթոռից միաբանական ժողովի գերապատիվ եւ բարձրապատիվ անդամներին ողջույն և հայրապետական օրհնություն։
Կարդացեք նաև
Արդեն իսկ գիտեք, որ Մեր հայրապետական կոնդակով սեպտեմբերի 5-ի համար 575 հրամանով կարգալույծ արեցինք նախկին եպիսկոպոս Աշոտին՝ զրկելով նրան եպիսկոպոսական աստիճանից և հոգևոր կարգից ուխտադրուժ եւ դավադիր վարքագծի և իր արարքների պատճառով։
Հայտնի է ձեզ՝ բոլորիդ, նաև Բենիկ ծ․ վարդապետի անվայել վարքն ու բարքը, ըստ ամենայնի դատապարտելի արարքները, որ հակառակ Մեր, Գերագոյն հոգևոր խորհրդի և իր միաբանների բազմաթիվ հորդորներին և նախազգուշացումներին, չցանկացավ ճիշտ ուղին ընտրել և զգաստանալ, այլ ընդհակառակը՝ իսպառ կուրանալով անձնական վրեժխնդրությունից և ընկնելով ամբարիշտ ազդեցության տակ՝ այժմ զրպարտում է, դավադրություն նյութում Հայաստանյայց Առաքելական Ս․ Եկեղեցու, Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի և միաբանութեան դեմ։
Այդ ամենը քննելով սեպտեմբերի 7-ին Մեր տնօրինությամբ գումարված միաբանական ժողովի ժամանակ միաձայն որոշմամբ առաջարկեցիք արձանագրել՝ պահանջելով Մեզնից նրան զրկել հոգևոր կարգից։
Արդ, Մենք նկատի առնելով միաբանական ժողովի արձանագրությունը, Գերագույն հոգևոր խորհրդի եզրակացությունը, Բենիկ վարդապետի չար գործերի վերաբերյալ բոլոր հանգամանքները, Մենք՝ Ծայրագույն Պատրիարք-Կաթուղիկոսը Ամենայն Հայոց և Հայաստանյայց Առաքելական Ս․ Եկեղեցու Պետը այս հայրապետական կոնդակով հեռացնում ենք Բենիկ վարդապետին Սուրբ Էջմիածնի միաբանական ուխտից եւ զրկում ենք նրան հոգևոր աստիճանից եւ կոչումից՝ դասելով նրան աշխարհականների կարգը։
Լիահույս ենք, որ Մայր Աթոռի բոլոր միաբանները, որոնք այստեղ են և թեմերում են, առավել գոտեպնդվելով անկեղծ սիրով և անձնվիրությամբ Ս․ Էջմիածնի Մայր Աթոռի նկատմամբ, կգործեն ողջ եռանդով հօգուտ մեր հավատացյալ ժողովրդի և Հայաստանյայց Ս․ Եկեղեցու։
Ո՛ղջ եղեք, Ս․ Հոգու շնորհներով զորացած և Մեր կողմից օրհնված․ ամեն։
Աղբյուրը՝ Արարատ քհն. Պողոսյան, «ԱԶԱՏ ԵԿԵՂԵՑԻ» ՀԱԿԱԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎԱԽՃԱՆԸ, «Էջմիածին», Ը, 2025


















































