Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է թուրքական կործանված ինքնաթիռի սև արկղը

Նոյեմբեր 13,2025 15:32

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է նոյեմբերի 11-ին վրաց-ադրբեջանական սահմանին թուրքական օդուժին պատկանող «C130» ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանմանը:

Էրդողանը, նշելով, որ այն Թուրքիա է ուղևորվել Ադրբեջանում անցկացված միջոցառումներին մասնակցելուց հետո, խոսել է ինքնաթիռի կործանման հանգամանքները պարզելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

«Որոնողափրկարարական աշխատանքներն արագ մեկնարկել են: Տեսանյութեր նկարելու համար Վրաստանի պաշտոնյաների հետ համագործակցությամբ անմիջապես գործի ենք դրել մեր անօդաչու թռչող սարքերը: Նույն օրը 17:00-ին տեղեկություն եղավ ինքնաթիռի մասերը հայտնաբերելու մասին»:

Բացի այդ, Էրդողանը հայտարարել է, որ հաջողվել է գտնել նաև ինքնաթիռի սև արկղը և այժմ ուսումնասիրման աշխատանքներ են մեկնարկել: Վերջինիս տեղեկացմամբ՝ գտնվել է նաև մահացած զինվորականներից ևս մեկի մարմինը: Եվս մեկ դիակի հայտնաբերման համար որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության համաձայն՝ ինքնաթիռում եղել է 20 զինվորական, այդ թվում՝ ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորն էլ մահացել են: «C130»-ի կործանման պատճառների մասին պաշտոնական հայտարարություն դեռևս չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930