Լրահոս
Օրվա լրահոսը

Արագ մենթորության միջոցառումը նոր թափ է հաղորդում Ucom Fellowship ծրագրի «կանաչ» նորարարություններին

Նոյեմբեր 13,2025 15:43

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը արագ մենթորության (Speed-Mentoring)  ձևաչափով հատուկ միջոցառում էին կազմակերպել Ucom Fellowship ինկուբացիոն ծրագրի 2025 թվականի մասնակիցների համար։ Շրջակա միջավայրի խնդիրների հաղթահարմանը միտված նախագծերի հեղինակները հնարավորություն ունեցան հանդիպելու կայուն զարգացման, բիզնեսի և տեխնոլոգիաների ոլորտների առաջատար մասնագետների հետ՝ իրենց տեխնոլոգիական և շրջանաձև տնտեսության վրա հիմնված նախաձեռնությունները զարգացնելու նպատակով։

Մասնակիցները ստացել են նպատակային խորհուրդներ բիզնեսի ընդլայնման, բնապահպանական ծրագրերի մշակման, ինչպես նաև հաղորդակցության, մարքեթինգի, ռազմավարական պլանավորման և դրամահավաքի գործընթացների ամրապնդման ուղղություններով։ Մենթորներին միացել էր նաև Ucom-ի Հասարակայնության կապերի և հաղորդակցության թիմը՝ տրամադրելով մասնագիտացված աջակցություն ռազմավարական հաղորդակցության, հաղորդագրությունների մշակման և հանրային ներգրավվածության հարցերում։

«Ucom Fellowship ծրագիրը մեզ համար պարզապես ուսումնական նախաձեռնություն չէ, այլ հարթակ՝ հայկական կանաչ նորարարությունները կյանքի կոչելու համար։ Մենք փոխանցում ենք փորձ, ուղղորդում և ոլորտային գիտելիք, որոնք կարող են արագացնել աճը և գաղափարները վերածել գործնական լուծումների։ Այդ պատճառով էլ շարունակելու ենք աջակցել այն նախագծերին, որոնք արձագանքում են բնապահպանական մարտահրավերներին և նպաստում երկրի կայուն զարգացմանը», — նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom Fellowship ծրագիրը, որը Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի համատեղ նախաձեռնությունն է, նպատակ ունի հզորացնել շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը միտված նորարարական մոտեցումները և աջակցել դրանց վերածմանը կենսունակ, շուկային պատրաստ նախագծերի։

«Ucom Fellowship-ը նախատեսված է ոչ միայն տեսական գիտելիք փոխանցելու, այլև նորարարներին ուղղակի կապ տալու ոլորտի մասնագետների հետ։ Այս մենթորական հանդիպումը կարևոր քայլ էր՝ նրանց գաղափարները զարգացնելու և վերածելու կենսունակ, արդյունավետ նախագծերի», – նշել է Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։

2025 թվականի ծրագրի համար ընտրվել էին տասը մասնակիցներ, որոնք ներկայացրել էին նախագծեր կանաչ նորարարության, շրջանաձև տնտեսության, կայուն էներգետիկայի, թափոնների նվազեցման, էկո-տուրիզմի, կենսաքայքայվող նյութերի, կրթական տեխնոլոգիաների և արհեստական բանականությամբ օպտիմիզացված լուծումների ոլորտներում։

Այս նախաձեռնությունն ընդգծում է երկու կազմակերպությունների համատեղ հանձնառությունը՝ կամրջելու տեսական գաղափարներն ու շուկային պատրաստ, կայուն լուծումները՝ ամրապնդելով Հայաստանի դիրքերը գլոբալ «կանաչ» տնտեսության ոլորտում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930