Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնանկություններ ու նշանակումներ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

Նոյեմբեր 13,2025 17:48
soc

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով պաշտոնանկություններ ու պաշտոնների նշանակումներ են արվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։

Ըստ այդմ՝

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 17-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 122-րդ և 128-րդ կետերը՝
Արտակ Ռոմիկի Մանգասարյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լուսինե Քոչարյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Ժամակոչյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930