Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք մատնիչների մի ամբողջություն եք». Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ականներին

Նոյեմբեր 13,2025 23:13

«Նիկոլի իրական դեմքն այն է, ինչ այս երկու օրը կատարվում է ԱԺ-ում: Անգամ իր ներկայացրած բյուջեի քննարկմանը իր զեկուցողները, համազեկուցողները, հարակից զեկուցողները, հանձնաժողովի նախագահները չկային: Այսօր նույնիսկ իր ֆրակցիան բանի տեղ չի դրել իրեն ու  Նիկոլի համար քվորում չի ապահովել:

Նիկոլը կառավարվում է արտաքին տերերով, որոնք այստեղ իրեն կարգել են իշխանության՝ Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելով: Հիմա էլ շարունակում են արդարադատության համակարգում իրենց գերիշխանությունը, գործադիրի որոշումների նկատմամբ գերիշխանությունը եւ այլն… Նիկոլի դեմքը այսօր իր ուսապարկերի անհարգալից վերաբերմունքն է իր նկատմամբ»,- Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Դատարանը Մասիս Մելքոնյանի նախագահությամբ՝ քննում է «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ Նարեկ Սամսոնյանին  կալանավորելու միջնորդությունը:

«Դուք մատնիչների մի ամբողջություն եք, սուտ մատնություն գրողների, մարդկանց վրա կեղծ ցուցմունքներ տվողների եւ կեղծ քրեական գործեր կարողների խմբակ եք»,-դիմելով իշխանություններին՝ ասաց պատգամավորը:

Տեսանյութն՝ ամբողջությամբ.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930