Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարբեր ժամանակներում քանդվել են եկեղեցիներ, ավերվել խաչքարեր, սակայն անվախ ու անկոտրում մարդիկ երբեք ծնկի չեն եկել»

Նոյեմբեր 13,2025 23:45

Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, յուրաքանչյուր հինգշաբթի թեմի որևէ սրբավայրում կատարվում է միասնական ժամերգություն:

Այսօր, հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի, Տեղերի Սուրբ Աստվածածին հրաշազարդ տաճարում աղոթքի էին մեկտեղվել թեմի հոգևորականները, վանականները, բազմաթիվ ուխտավոր հայորդիներ տարբեր վայրերից՝ միասնաբար աղոթելու անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, մեր հոգևոր հայրերի և ամենքի համար։

Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղեց Տեղերի Սուրբ

Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Մխիթար քահանա Ահարոնյանը և հորդորեց հավատացյալներին չվախենալ դժվարություններից այլ հավատալ, նշելով.«Բոլոր ժամանակներում հանուն Քրիստոսի և եկեղեցու, հանուն ազգային պատկանելիության Տիրոջը հավատացողները տարատեսակ փորձությունների են ենթարկվել` համբույրներով մատնվել, թիկունքից գանահարվել, աքսորվել։ Տարբեր ժամանակներում քանդվել են եկեղեցիներ, ավերվել խաչքարեր, սակայն անվախ ու անկոտրում մարդիկ երբեք ծնկի չեն եկել»:

Միատեղ ու միասիրտ աղոթքն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով։

Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի նոյեմբերի 20-ին, ժամը 19:00-ին, Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930