Դատարանը Վազգեն Սաղաթելյանին կալանավորեց 2 ամսով` արգելելով հաղորդակցվել այլ անձանց հետ: Նման որոշում կայացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռոման Սմբատյանը։
Փաստաբան Արսեն Բաբայանը լրագրողներին հայտնեց, որ որոշումը կբողոքարկվի վերաքննիչ դատարան. «Այստեղ օրինականության նշույլ անգամ չկա»:
Հիշեցնենք, որ երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ «Իմնեմնիմի»-ին հյուրընկալվելու համար գրել էր. «ԴՈ՛Ւ, այլևս կիսում ես այդ երկուսի՝ տարբեր մարդկանց անկողին, անձնական կյանք մտնելը և անձնական վիրավորանքները», Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում նրան պատասխանել էր, թե իրենց արածը եղել է պատասխան «պետական մակարդակով եկեղեցու դեմ ձեր կեղտոտ արշավին»՝ մասնավորապես գրելով. «Արա, քո վարչապետը, քեզ համար Աստված հանդիսացող Նիկոլ Փաշինյանն է մտել բարձրաստիճան եկեղեցականների անձնական կյանք, տուն, անկողին: Ավելին՝ հատուկ ծառայությունների միջոցով կոմպրոմատներ հավաքել նրանց վրա»:


















































