Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդն այցելել է Հրանտ Դինքի ընտանիքին

Նոյեմբեր 14,2025 11:52

Ermenihaber. Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելն Հրանտ Դինքի ընտանիքին այցի է գնացել: Օզելի և Դինքի ընտանիքի հանդիպումը կայացել է վերջինիս հիշողության կենտրոնում:

Ընդդիմադիր կուսակցապետին ուղեկցել են «ԺՀԿ»-ի ղեկավարի օգնական Գյոքչե Գյոքչեն, Դիարբեքիրի «ԺՀԿ»-ական պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն և Ստամբուլում «ԺՀԿ»-ական կառույցի ղեկավար Օզգյուր Չելիքը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում մինչ օրս լույս տեսնող «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում՝ հենց խմբագրատան դիմաց: Թուրքիայում նա մշտապես բացահայտ խոսել է 1915-ի Հայոց ցեղասպանության մասին։ Մշտապես հանդես է եկել հայ և թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ դա կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:

Սպանությունից առաջ Հրանտ Դինքը դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով, որը պատիժ է սահմանում «թուրք ազգին վիրավորելու համար»: Նրա սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: Սպանությունը դատապարտել էին նաև օտարերկրյա պետությունների ղեկավարները և միջազգային հանրությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930