Լրահոս
Օրվա լրահոսը

«Իր հակապետական գործունեությամբ Նիկոլ Փաշինյանն ինքը Հայաստանում տեղ չունի ու վաղ թե ուշ ՀՀ քաղաքացիները իրեն այդ մասին կասեն»․ Հայկ Մամիջանյան

Նոյեմբեր 14,2025 12:04

«ՀՀ քաղաքացիների 30-ից ավելի տոկոսը Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան։ Դավաճանից նման բան լսելը զարմանալի չէ»,- խորհրդարանական ճեպազրույցներում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարությանը, թե շուտով խորհրդարանական ընտրություններ են լինելու եւ թնջուկի լուծումն այն է, որ այդ անձանց (նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին-Ն․ Գ․) հարող ուժերը խորհրդարանում այլեւս չլինեն։

«Իր հակապետական գործունեությամբ Նիկոլ Փաշինյանն ինքը Հայաստանում տեղ չունի ու վաղ թե ուշ ՀՀ քաղաքացիները իրեն այդ մասին կասեն։ Մնում էր ինքը որոշեր՝ պառլամենտում ով տեղ ունի, ով՝ ոչ»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Իր գնահատմամբ՝ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի իշխանության մնալ՝ ՀՀ գոյությունը կասկածի տակ է։

«Այլախոհների նկատմամբ փաշինյանական համակարգը շատ արագ է աշխատում»,- սա էլ Հայկ Մամիջանյանի գնահատականն է «Իմնեմիմնի» փոդքասթի համահեղինակների կալանավորումներին եւ «Անտիֆեյք» կայքի աշխատակիցների ձերբակալումներին, խմբագրության գույքը բռնագրավելուն։ Այս գործողությունները նա համարում է ապօրինի․ «Այս ամենի նպատակը ոչ միայն անձամբ Վազգենին եւ Նարեկին լռեցնելն էր, այլ նաեւ լրատվականի գործունեությունը կասեցնելը։ Սրա մասին տեղեկացնելու ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին։ Ինչպես նախորդ անգամ Վազգենի եւ Նարեկի ձերբակալության ժամանակ միջազգային արձագանքներն առկա էին, ակնկալում եմ, որ այս պարագայում նույն արձագանքը կլինի»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930