Firdus Prime Residence թաղամասում տոնական տրամադրություն է․ այստեղ նշվում է Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի նոր մասնաշենքի տանիքի տոնը։ Թեև այս ավանդույթը Հայաստանում նոր է, սակայն նոր թաղամասում այն արդեն դարձել է սպասված իրադարձություն։ Տանիքի կառուցման ավարտն ազդարարում է՝ շենքը կանգուն է, իսկ շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։
Ավագ դպրոցի նոր մասնաշենքի շինարարությունն իրականացվում է Firdus Prime Residence-ի թիմի կողմից։
Տանիքի տոնը յուրահատուկ օր է բոլոր նրանց համար, ովքեր մասնակցել են նախագծի իրագործմանը։ Այն աշխատանքի, համբերության, թիմային ոգու և ապագայի հանդեպ հավատքի խորհրդանիշ է։ Յուրաքանչյուր հաջողված նախագիծ ունի իր հերոսները՝ կառուցապատողներ, ճարտարապետներ ու շինարարներ, ովքեր իրենց աշխատանքով գաղափարը դարձնում են շոշափելի իրականություն։
Միջոցառմանը ներկա էին Firdus Prime Residence-ի ներկայացուցիչները, շինարարական ընկերությունների ղեկավարներ, գործընկերներ և հյուրեր։ Նրանց թվում էր նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը։ Հատկանշական է, որ դպրոցի նոր մասնաշենքի նախագիծը ստեղծվել է հենց այդ բուհում։
Կարդացեք նաև
Firdus Prime Residence-ը պարզապես նոր թաղամաս չէ։ Դա մի ամբողջ գաղափարախոսություն է՝ ապագա Երևանի մասին։ Այստեղ ամեն մանրուք մտածված է, որպեսզի մարդիկ իրենց զգան այս վայրի մասը։ Թաղամասը համատեղում է կանաչ տարածքները և ժամանակակից ճարտարապետությունը, ներառում է դպրոց, մանկապարտեզ, հանգստի, սպորտային ու ժամանցային գոտիներ։ Firdus Prime Residence-ը ոչ թե պարզապես քաղաքաշինական ծրագիր է, այլ կյանքի նոր ձև։
Թաղամասի կառուցապատողները նշում են՝ տանիքի կառուցման ավարտը ոչ միայն դպրոցի նոր մասնաշենքի շինարարական առաջին փուլի ավարտն է, այլև նոր ճանապարհի սկիզբ։ Հաշվի առնելով թաղամասում ընթացող ակտիվ շինարարական աշխատանքները՝ այս մասնաշենքը շուտով կնշի նաև իր նորամուտի տոնը։ Դպրոցի նոր մասնաշենքը, թեկուզ փոքր, բայց նշանակալի ներդրում կունենա կրթօջախի գլխավոր առաքելության իրականացման գործում՝ կրթել գիտակից, արժանապատիվ և գրագետ սերունդ։

















































