Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ուրացումից հետո ավելի ոչ բարոյական վարքագիծ ՀՀ քաղաքական իշխանությունների կողմից դժվար է պատկերացնել»

Նոյեմբեր 14,2025 12:48

«Պղծության հասնող ուրացում»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն այսպես է բնութագրում Հայաստանի ՔՊ-ական իշխանության քաղաքականությունը՝ Արցախի, արցախցիների, Բաքվում գերեւարված հայ ռազմագերիների նկատմամբ։

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում նա կրկին փաստեց, որ Բաքվի կողմից գերեվարված հայերի ճակատագիրը բացարձակապես քաղաքական օրակարգ չէ ՀՀ-ի համար՝ հիշեցնելով, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները չեն պաշտպանել ամփոփիչ բանաձեւում արցախցիների վերադարձի վերաբերյալ առաջարկի ներառումը։ Իսկ դրանից առաջ՝ Պորոյում կայացած միջազգային մեկ այլ հավաքի ժամանակ չեն միացել նույն հարցով իր առաջարկին։

«Արցախի ուրացումից հետո ավելի ոչ բարոյական վարքագիծ ՀՀ քաղաքական իշխանությունների կողմից դժվար է պատկերացնել»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930