Աղոթքի նախաճաշի մասնակիցները ՀՀ իշխանություններին կոչ են անում ազատ արձակել կալանավորված հոգևորականներին։
Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Ուելդքամփը տեսաուղերձ է ձայնագրել Երևանի Հանրապետության հրապարակից: Նա կոչ է արել թույլտվություն ստանալ այցելելու կալանավորված քահանաներին և նշել. «Մենք ուրախ ենք այստեղ լինել, բայց որոշ հարցեր ունենք»։
Կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդը (լուսանկարում՝ ձախից երկրորդը), ելույթ ունենալով աղոթքի նախաճաշի ժամանակ նշել է. «Խորապես մտահոգված եմ Հայաստանում հոգևորականների ձերբակալության մասին հաղորդագրություններից:
Իշխանություններին կոչ եմ անում հարգել պատշաճ ընթացակարգը և ազատ արձակել նրանց»։
ԱՄՆ-ից հայ եպիսկոպոս Դանիել Ֆինդիկյանը Աղոթքի նախաճաշի մասնակիցներին հիշեցրել է, որ իր երեք հոգևորական եղբայրները՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի և եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը բանտում են։ «Նրանք բանտարկված են ՀՀ կառավարության կողմից», – ասել է նա:

















































