Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական ևս մեկ ինքնաթիռ է կործանվել

Նոյեմբեր 14,2025 15:14

Ermenihaber. Թուրքիայի անտառտնտեսության գլխավոր վարչությանը պատկանող հրդեհաշեջ ինքնաթիռը, որը վերադառնում էր Խորվաթիայից, կործանվել է: Ինչպես նշվում է համապատասխան գերատեսչության պաշտոնական հայտարարությունում՝ ինքնաթիռի օդաչուն մահացել է:

Ավելի վաղ «Air Traktor» տիպի 2 միավոր ինքնաթիռ տեխնիկական սպասարկման համար ուղևորվել էին Խորվաթիայի Զագրեբ քաղաք, ապա աշխատանքների ավարտից հետո՝ վերադառնալու ճանապարհին դրանցից մեկը կործանվել է Սենժ քաղաքի մոտակայքում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին թուրքական ևս մեկ ինքնաթիռ էր կործանվել: Այս դեպքում՝ Թուրքիայի օդուժին պատկանող «C-130» ռազմական բեռնատար ինքնաթիռը: Օդանավում գտնվող ամբողջ անձնակազմը՝ 20 զինվորական մահացել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930