Երեմյան կաթնամթերքը Հայաստանում միակ ընկերությունն է, որը հանդիսանում է որակի բացարձակ առաջատար և եզակի կաթնարտադրող առնվազն 6 կարևոր ցուցիչով․
- Սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացում (FSSC 22000)
- Ամենամեծ սեփական ֆերմա
- Ամբողջական փակ շղթա
- Սերմից՝ սեղան արտադրական հայեցակարգ
- Մանկական կաթի սերտիֆիկացում
- Ա կարգի կաթ
Ի՞նչ է այս ամենը նշանակում։
Անվտանգ սնունդ՝ հաստատված ամենահեղինակավոր աուդիտորական ընկերության կողմից
Երեմյան կաթնամթերքն աշխարհում հեղինակավոր Intertek SAI Global աուդիտորական ընկերության կողմից 2025 թվականին անցել է կաթնամթերքի արտադրության խստագույն ստանդարտ համարվող FSSC 22000 V 6 սերտիֆիկացիոն աուդիտը և ստացել FSSC 22000 (Food Safety System Certification) սերտիֆիկատ։ Երեմյան կաթնամթերքը ոլորտում այս սերտիֆիկատով առաջինն ու միակն է։
Կարդացեք նաև
FSSC 22000 (Food Safety System Certification 22000) սերտիֆիկատը սննդի անվտանգության կառավարման համակարգի ամենախստապահանջ և ամենավարկանիշային սերտիֆիկատն է։ Սերտիֆիկատը սննդի արտադրության և անվտանգության միջազգային հարթակում ոչ միայն ամրագրում է Երեմյան կաթնամթերքի բարձր որակը և կայունությունը, այլև նոր նշաձող է սահմանում Հայաստանում կաթնամթերքի արտադրության ոլորտում։ Այն ավելին է, քան պարզապես սննդամթերքի անվտանգության հավաստագիր․ FSSC 22000-ը կարևոր փաստաթուղթ է, որն ամրագրում է սպառողների վստահությունը և ընդգծում ընկերության արտադրանքի համապատասխանությունը համաշխարհային չափանիշներին և որակի վերահսկմանը:
Կաթնամթերքի օգտակարության վերաբերյալ աշխարհի ամենահեղինակավոր առողջապահական և հետազոտական ընկերությունները պարբերաբար հրապարակում են կարևոր ուսումնասիրություններ՝ ապացուցելով առօրյայում բնական, անարատ կաթնամթերքի կարևորությունը։
Սպառողների համար FSSC 22000 սերտիֆիկատի առկայությունը ևս մեկ հիմնարար փաստարկ է Երեմյան կաթնամթերքի բացառիկ որակի, մի շարք վիտամինների պարունակության և առողջության վրա բարերար ազդեցության մասին։
Ամենամեծ սեփական ֆերմա
Երեմյան կաթնամթերքի հումքը՝ բացառապես անարատ և բնական կաթը, ստացվում է Լոռու մարզի Տաշիր համայնքում տեղակայված Երեմյան ֆերմայից, որը հանդիսանում է ամենամեծը Հայաստանում և իր հայեցակարգով եզակի տարածաշրջանում։
Այս ժամանակակից խելացի ֆերման Եվրոպայից բերված տոհմային կովերի տունն է, որտեղ նրանք ամենօրյա խնամքի և ուշադրության ներքո են: Այստեղ անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուր կենդանուն՝ հավաքագրելով ամբողջական տեղեկատվություն նրա առողջության մասին։ Ըստ այդմ՝ կարգավորվում է նրանց սնուցումը, կանխվում են հիվանդությունները և ապահովվում կայուն առողջություն։
Մոնիտորինգային համակարգը իրական ժամանակում հետևում է կովերի մասին հավաքագրված հիմնական տեղեկատվությանը՝ օգնելով ֆերմերներին տեղեկացված որոշումներ կայացնել և ապահովել կենդանիների լավագույն խնամքը: Ավտոմատացված կերակրումը երաշխավորում է կովերի առողջարար և բալանսավորված սնուցումը:
Ֆերմայում 40 տեղանոց շրջանաձև կիթի ժամանակակից համակարգը միջինում կթում է ժամում 250 կով։ Այս նորարարական տեխնոլոգիան ապահովում է հիգիենիկ պայմաններ կթման ողջ ընթացքում՝ պահպանելով կաթի ամբողջականությունը: Փակ շղթայի սառնարանային համակարգի հետ զուգակցմամբ՝ կաթի որակական բոլոր հատկանիշները պահպանվում են։
Ի դեպ, կիթն ընթանում է առանց սթրեսի, ինչը նպաստում է կաթի բարձր որակին:
Արդյունքում ստացվում է վիտամիններով հարուստ, անարատ և Ա կարգի կաթ։
Կաթնամթերքի արտադրության ամբողջական փակ շղթա
Փակ շղթայով, առանց մարդկային միջամտության, թարմ և համեղ կաթն ավտոմատացված համակարգով ուղարկվում է սառնարան, անցնում երկու ֆիլտրով, պահվում սահմանված ջերմաստիճանում, այնուհետև կաթի փոխադրման հատուկ մեքենայով տեղափոխվում Երևանում տեղակայված գործարան՝ պահպանելով իր որակական բոլոր հատկանիշները։
Թարմ կաթի առաջին կայանը գործարանային լաբորատորիան է, որտեղ սկսվում է կաթի ընդունման և նմուշառման առանցքային փուլը։ Պատրաստի արտադրանքը ևս անցնում է մի շարք լաբորատոր և փորձագիտական կարևոր հետազոտություններ։
Մասնագետների կողմից վերջնական հաստատումից հետո պատրաստի արտադրանքները վաճառքի են դուրս գալիս էկոլոգիապես մաքուր և անվտանգ ապակյա տարաներով, որոնք ենթակա են վերամշակման։
Կաթնամթերքը փոխադրող հատուկ բեռնատարները, որոնցում պահպանվում է կատարյալ ջերմաստիճան, ապահովում են մեր արտադրանքի անթերի տեղափոխությունը Երևանի սուպերմարկետներ և մեր ֆիրմային խանութներ:
«Սերմից՝ սեղան» հայեցակարգ
Երեմյան կաթնամթերքը ստեղծվում է «Սերմից՝ սեղան» եզակի ճանապարհորդությամբ. այն պահից, երբ բարձրակարգ սերմն ընկնում է ընկերության կողմից մշակվող սեփական դաշտերի բերրի հողերի մեջ։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ավտոմատացված դաշտային ոռոգումն ապահովում է ջրի ճշգրիտ բաշխում և վերահսկողություն: Ճիշտ սնուցման և խնամքի արդյունքում՝ անասնակերը վերածվում է սննդարար առվույտի և եգիպտացորենի:

Կանաչ անասնակերը փաթեթավորվում է՝ օգտագործելով ժամանակակից սիլոսացում, որը թույլ է տալիս այն նույն սննդայնությամբ և թարմությամբ պահել մոտ երկու տարի։ Այսպիսով, Երեմյան ֆերմայի կենդանիները ողջ տարին ստանում են բարձրորակ թարմ կեր՝ բարձր սննդային արժեքով, որի արդյունքում տալիս են անարատ, վիտամիններով հարուստ, առողջարար կաթ, որն էլ հասնում է մինչ սպառողների սեղան։
Մանկական կաթի սերտիֆիկատ և Ա կարգի կաթ
Երեմյան կաթնամթերքը 2025 թվականին ստացել է մանկական կաթի վկայական՝ դառնալով շուկայում միակը և գրանցվելով Արտադրանքի պետական գրանցման Եվրասիական Տնտեսական Միության միասնական ռեեստրում: Այս վկայականը հավաստում է Երեմյան կաթի անարատությունը, 100 տոկոս բնականությունն ու առողջարարությունը նախադպրոցական 3 տարեկանից բարձր և դպրոցական տարիքի երեխաների համար։ Պատահական չէ, որ մինչ այս սերտիֆիկատի ստացումը՝ տարիներ շարունակ Երեմյան ընկերությունն արտադրել է Ա կարգի կաթը, որը ևս եզակի է շուկայում։
Մանկության ընթացքում Ա կարգի, անարատ և բնական կաթի օգտագործումը նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար հանդիսանում է կալցիումի, վիտամին D-ի, B վիտամինների, կալիումի, ֆոսֆորի, ցինկի, մագնեզիումի, բարձրորակ սպիտակուցի և այլ կարևոր վիտամինների անփոխարինելի պաշար։ Օրական մեկ բաժակ Երեմյան կաթի օգտագործումը կնպաստի ձեր երեխաների աճին, զարգացմանը, իմունային համակարգին, ոսկորների և մկանների առողջությանը, հիշողությանը և ճանաչողական գործառույթին։
Այս ամենն ազդում է երեխաների տրամադրության, կենտրոնացման և մոտիվացիայի վրա, որոնք նպաստում են դպրոցում նրանց առույգությանն ու առաջադիմությանը։
Կաթը սեր է, և Երեմյան կաթնամթերքն այն ուրախ է կիսել ձեզ հետ ամեն օր, քանի որ անարատ կաթնամթերքը յուրաքանչյուրի առողջ սննդակարգի անբաժան մասն է և առողջության ուղեկիցը։





























































