Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամի ֆեյսբուքյան գրառմամբ նշում է.
«Վերաքննիչ դատարանի որոշումն արդեն կանխատեսելի էր․․․
Վճիռն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառ ունի, ինչը բացահայտում է Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայության մասին։
Օրենքի գերակայությունը պետք է լինի պարտադիր պահանջ, եթե մենք ցանկանում ենք, որ արդարությունը հաղթի»։
Հիշեցնենք՝ ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը մերժել է գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը, և Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

















































