Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ։
Նախագահը շնորհավորել է դեսպան Օլիվիե Դըկոնտինյիին՝ կարևորելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բազմամյա, սերտ ու արդյունավետ համագործակցությունը։ Նա ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները շարունակաբար զարգանում են դիվանագիտական ու քաղաքական բարձր մակարդակի գործընկերության հիման վրա։
Նախագահ Խաչատուրյանը կարևորել է նաև երկկողմ և Եվրոպական միության հարթակում իրականացվող համագործակցությունը, որն էական դեր ունի ընդհանուր արժեքների առաջմղման գործում։
ՀՀ նախագահի աշխատակազմ

















































