Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլենդել Հիլզից» տուժածների գործով ՍԴ նոր որոշումը

Նոյեմբեր 15,2025 12:00

Սահմանադրական դատարան դիմողները նշել էին, որ չեն ստացել նախնական եւ համարժեք փոխհատուցում սեփականության դիմաց, որն օտարվել է հանրության գերակա շահերի ապահովման համար:

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, քննելով թիվ 2-6970/2004թ. քաղաքացիական գործով «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ընդդեմ.Երեւանի Բուզանդի փողոցի 9 շենքի թիվ 6 բնակարանի բնակիչներ Էմմա Թունյանի, Գեւորգ, Միհրան, Սաշիկ Սաֆյանների՝ անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու մասին պայմանագիր կնքելուն հարկադրելու եւ զբաղեցրած տարածքից վտարելու պահանջի մասին եւ ըստ հակընդդեմ դիմումի՝ Էմմա Թունյանի՝ կառավարության 01.08.2002 թ. թիվ 1151-Ն որոշումը ՀՀ միջազգային պայմանագրերին, Սահմանադրական դատարանի որոշմանը, ՀՀ օրենքներին հակասող եւ անվավեր ճանաչելու պահանջի մասին, 2004 թ. հոկտեմբերի 26-ին վճռել էր. «Հայցը բավարարել՝ պատասխանող Էմմա Թունյանին պարտավորեցնել կնքել անշարժ գույքը պետական կարիքների համար վերցնելու մասին առուվաճառքի պայմանագիր, իսկ պատասխանողներ Գեւորգ, Միհրան, Սաշիկ Սաֆյաններին՝ հաշվառված (գրանցված) անձի դրամական փոխհատուցման պայմանագրեր եւ պատասխանողներին վտարել վիճելի տարածքից. Էմմա Թունյանի հակընդդեմ դիմումը ՀՀ կառավարության 01.08.2002թ. թիվ 1151-Ն որոշումը ՀՀ միջազգային պայմանագրերին, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը, ՀՀ օրենքներին հակասող եւ անվավեր ճանաչելու պահանջի մասին մերժել»:

Վճռաբեկ դատարանը բողոքը բավարարել էր մասնակիորեն, որոշել նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատի 14.04.2005 թվականի որոշումը, բեկանել առաջին ատյանի որոշումը: Հիշեցնեմ, ՄԻԵԴ-ն այս գործով փաստել էր`«Դատարանը նշում է, որ այն արդեն քննել է համանման բողոքներ եւ փաստարկներ Հայաստանի դեմ հարուցված մեկ այլ գործում, եւ եզրակացրել է, որ գույքից զրկելը եւ օգտագործման իրավունքը դադարեցնելը չեն կատարվել «օրենքով նախատեսված պայմանների համաձայն»:

ՍԴ-ն 48 էջանոց որոշում կայացրեց նոյեմբերի 6-ին. Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930