Արցախի՝ ապօրինաբար պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում ընթացող, այսպես կոչված, «դատավարության» կամ՝ դատական ֆարսի ընթացքում ադրբեջանական դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար:
Բացի այդ, Ալիևի դատախազը 20 տարվա ազատազրկում է պահանջել ԼՂՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Արցախի մյուս գործիչների համար: Մյուս հայ գերիների համար պահանջել է 16-19 տարվա ազատազրկում:
Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները ոչ մի կերպ դեռ չեն արձագանքել այդ փաստին: Երևի սա՞ է նրանց պատկերացրած «խաղաղությունը» իրենց գովաբանած Ադրբեջանի ու Ալիևի հետ, որին ևս փառաբանում են՝ մի քանի վագոն ցորենի համար: Սա՞ է տարփողվող «խաղաղությունը»:
Կարդացեք նաև
Լավ, ի վերջո, հո մեծ-մեծ խոսելո՞վ չէ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում


















































