Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես հոգեբան ներկայացող մի կին տեսանյութ է հրապարակել, որտեղ «նիկոլական ընտրազանգվածին» հրաժարվում է սպասարկել․ դա քրեորեն պատժելի արարք է․

Նոյեմբեր 15,2025 12:49

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը

Հետաքրքիր հարթակ է Տիկտոկը. ինչ ասես, ում ասես չես հանդիպի:

Այսօր առավոտյան մի տեսանյութ աչքովս ընկավ, որտեղ ինքն իրեն որպես հոգեբան ներկայացնող մի կին տեսանյութ է հրապարակել, որտեղ «նիկոլական ընտրազանգվածին» հրաժարվում է սպասարկել, և դրա հիմքում երկու պատճառ է դնում:

Մի կողմ դնենք ֆիլտրերով վիդեո տեղադրող «հոգեբանի» որակավորումների մասին իմ դատողությունն ու գրագիտությունը, այն, ինչ անում է այդ «մասնագետը», Հայաստանի Հանրապետության Քրեական Օրենսգրքի 203-րդ հոդվածով արգելված և քրեորեն պատժելի արարք է:

Քաղաքական կամ այլ հայացքներ պայմնավորված խտրականությունը կարող է պատժվել տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով կամ ավելի խիստ՝ ազատազրկմամբ 4-ից 8 տարի։

Ես, իհարկե, դիմելու եմ իրավապահ համակարգին, իսկ այդ հոգեբանի մոտ՝ ինչպես ինքն է նշում անգամ ծանոթով չի սպասարկի «քպ ընտրողի», ոչ միայն ցանկություն չի լինելու գնալ, այլ ես խրախուսում եմ չդիմել երբևէ նման տոքսիկ մասնագետների:

Սիրելի ընկերներ՝ հոգեբաններ և իրավաբաններ, կարծում եմ՝ այս գործունեությունը պետք է լիցենզավորվի, հոգեբանների համայնքը պետք է կարողանա գործընթաց նախաձեռնել նման մասնագետներին լիցենզիայից զրկելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930