«Մեր ձևով» շարժման անդամ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր Գոհար Մելոյանը տեղեկացնում է, որ քիչ առաջ իրեն ծանուցել են հրավիրված ԿԸՀ արտահերթ նիստի մասին, որին ներկա են գտնվելու դիտորդական առաքելությունները։
Ինչպես հայտնում է Գոհար Մելոյանը․ «ԿԸՀ կողմից մեր նկատմամբ վարույթ է հարուցվել, դիմում է ներկայացվել, և այս պահի դրությամբ մի քանի դիտորդական առաքելությունների հետ կապված քննարկում պետք է լինի հավատարմագրման հետ կապված հարցերով։ Հնարավոր է՝ վաղը՝ նոյեմբերի 15-ին Վաղարշապատում կայանալիք ընտրությունների հետ կապված մեր մասնակցելիության հարց բարձրացվի»։


















































