Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն ամփոփել է 2025 թվականը
1․ Ուժի մեջ մտավ կենսաչափական վերահսկողության օրենքը։ Այժմ ցանկացած իրավախախտման պարագայում մարդուն կարող են հեռավար նույնականացնել, ինչը Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համատարած խախտումների է հանգեցնելու։ Քաղաքացիական հասարակության միջավայրը գնահատող ՔՀԿ չափիչն (CSO Meter) այն արձանագրել է որպես է բացասական փոփոխություն։
2․ Վիրավորանքի ապաքրեականացումը շարունակում է չգործել։ Իշխանությունների աջակիցները վիրավորում են, բայց իրենց նույն կերպով պատասխանողներին հետապնդում են «խուլիգանության», «ատելության խոսքի» կամ այլ մեղադրանքներով։
3․ Անտիֆեյք TV-ի պոդքասթերներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ձերբակալելով Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ երրորդ երկիրը՝ ազատազրկած լրագրողների քանակով։ Շարունակվում է ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվամիջոցների թիրախավորումը։
Կարդացեք նաև
4․ Տասնյակ ընդդիմադիր գործիչներ և ՀԱԵ սպասավորներ քաղաքական դրդապատճառներով կալանավորվեցին։ Քրեական վարույթներն ուղեկցվում են իշխանության ուղղորդումներով, կեղծված տվյալներով, անմեղության կանխավարկածի համատարած խախտումներով և տարատեսակ ճնշումներով:
5․ Վենետիկի հանձնաժողովը «հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու» հանցակազմը ճանաչեց իրավական որոշակիության սկզբունքին հակասող, սակայն օրենքը շարունակում է գործել։ Այդ մեղադրանքով 2022թ.-ից ի վեր տասնյակ ընդդիմադիր գործիչներ են հետապնդվել և կալանավորվել։
6․ Փաստաբանները կամայական կերպով հետապնդվում են և կալանավորվում։ Փաստաբան Ռ․ Մխիթարյանը կալանավորվել էր «ոչ մի բանի» համար, իսկ Ա․ Կոչուբաևը՝ օրենքի խեղաթյուրմամբ։ Ըստ Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի՝ «Կոչուբաևը քրեական հետապնդման է ենթարկվել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների դեմ անարդար հալածանքները քննադատելու համար, որոնք գլխավորել էին 2024 թվականի խաղաղ բողոքի ցույցերը»։
7․ Նախորդ տարիների խաղաղ հավաքների ընթացքում բռնություններ կիրառած ոստիկաններից որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել։
Շարունակելի․․․


















































