Լրահոս
Օրվա լրահոսը

«Հլը հեռու գնա՛ ինձնից». Արեն Մկրտչյանը Վաղարշապատում հրաժարվեց զրուցել Aravot.am-ի հետ

Նոյեմբեր 16,2025 16:41

Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցող ուժերի շտաբեր մեր այցելությունների շրջանակում այցելեցինք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբ, որտեղ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց Aravot.am-ի լրագրողներից մեկի նկատմամբ։

Նախ, մտանք շտաբ եւ ներկա մոտ 30 անձանցից մեկից փորձեցինք ճշտել՝ ո՞ւմ հետ կարող ենք զրուցել՝ լսելու համար ՔՊ-ի տպավորությունները կամ մտահոգությունները ընտրության ընթացքից։

Հորդորեցին սպասել դրսում։ Սպասում էինք, երբ նկատեցինք Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին։ Խնդրեցինք իր մեկնաբանությունն ընտրության առթիվ։ Նա հրաժարվեց խոսել մեզ հետ՝ նշելով, որ վաղարշապատցի չէ, ավելի լավ է տեղացի ՔՊ-ականի հետ զրուցենք։

Երկրորդ անգամ մեկնաբանություն խնդրելուց հետո Մկրտչյանը վրդովվեց։ «40 անգամ չեմ ասելու», – ասաց նա, շարունակեց՝ «50 անգամ նույն բանն եք ասում։ Հեռու գնա՛, հլը հեռու գնա՛ ինձնից»։

Այսպիսով՝ ՔՊ-ից մեկնաբանություն ստանալ Aravot.am-ին չհաջողվեց։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930