Լրահոս
Օրվա լրահոսը

«Թաթոյան» հիմնադրամի արձանագրած առերևույթ ընտրախախտումները՝ 16:00-ի դրությամբ

Նոյեմբեր 16,2025 17:50

16:00-ի դրությամբ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն արձանագրել է հետևյալ առերևույթ ընտրախախտումները․

• 14/20 ընտրատեղամասում օգնող անձի միջոցով ընտրության իրականացման կարգի խախտում։ Նույն ընտրատեղամասում երրորդ անձի միջամտություն հանձնաժողովի աշխատանքներին։

• 14/5 ընտրատեղամասում մահացած անձի տվյալների առկայություն ընտրացուցակում, Վաղարշապատ համայնքում չբնակվող երկու անձանց տվյալների առկայություն, փակ քվեարկության ընթացքում մեկ ընտրողի կողմից մյուսի ընտրությանը միջամտություն։

• 14/10 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեաթերթիկը ծրարի մեջ դնելը եւ ապա քվեատուփի մեջ գցել։ Նշված խախտումը չի արձանագրվել հանձնաժողովի կողմից։

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի շրջիկ խմբերը դիտորդություն են իրականացնում Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում։

Եթե ունեք որևէ տեղեկատվություն ընտրախախտումների վերաբերյալ, խնդրում ենք ուղարկել ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/Tatoyanfoundation:

«ԹԱԹՈՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930