Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն մերժել է Դանիել Իոաննիսյանի դիմումների հիման վրա վարչական վարույթի հարուցումը

Նոյեմբեր 16,2025 18:12

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են «Անկախ դիտորդ» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի ներկայացրած դիմումները։

Վերջինս պահանջել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ընտրություններում որպես տեղական դիտորդներ գրանցված «Պառլամենտարիզմի միջազգային կենտրոն», «Հայաքվե» և «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» դիտորդական առաքելությունների գրանցումներն ուժը կորցրած ճանաչել։ ԿԸՀ-ն մերժել է Դանիել Իոաննիսյանի դիմումների հիման վրա վարչական վարույթի հարուցումը և սեփական նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում քննարկել դիմումներում ներկայացված հանգամանքները։

Վարչական վարույթի շրջանակներում դիմումներում բերված հանգամանքների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին մտահոգող հարցերի շուրջ ԿԸՀ-ն պարզաբանումներ է պահանջել վարույթի մասնակիցներից։

Վարույթի մասնակից վերը նշված երեք դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մոտեցումները և պարզաբանումները, պարտավորվել են միջոցներ ձեռնարկել ԿԸՀ-ի կողմից բարձրացված մտահոգությունները փարատելու և հնարավոր խախտումները բացառելու նպատակով։

Շուրջ 10 ժամ տևած նիստի արդյունքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է կարճել իր նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը։

ՀՀ ԿԸՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930