Լրահոս
Օրվա լրահոսը

Պատարագիչ քահանան չի հիշատակել ոչ միայն կաթողիկոսի անունը, այլ նաև իր իսկ թեմի առաջնորդի անունը, ով ներկա է եղել Ս. Պատարագին․ Սամվել դպիր Գրիգորյան

Նոյեմբեր 16,2025 22:18

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Հայ Առաքելական եկեղեցիներից մեկում Սուրբ Պատարագի 3 հատված կրճատվեց անպատշաճ ձևով: Սա կանոնական լուրջ խախտում է և ըմբոստություն: Որպեսզի պարտք չմնանք Տիրոջ Սուրբ Սեղանի առջև, եկեք այդ անտեսված հատվածները միասին հիշատակենք.

1․ Սրկ. Վասն ամենայն սուրբ եւ ուղղափառ եպիսկոպոսաց զՏէր աղաչեսցուք:
Դպ. Տէ՛ր, ողորմեա՛:
Սրկ. Վասն հայրապետին մերոյ տեառն տեառն Գարեգնի Երկրորդի սրբազնագոյն Կաթողիկոսի կենաց եւ փրկութեան հոգւոյ նորին զՏէր աղաչեսցուք:
Դպ. Տէ՛ր, ողորմեա՛:
Սրկ. Վասն վարդապետաց, քահանայից, սարկաւագաց, դպրաց եւ ամենայն ուխտի մանկանց Եկեղեցւոյ զՏէր աղաչեսցուք:
Դպ. Տէ՛ր, ողորմեա՛:
Սրկ. Վասն բարեպաշտ թագաւորաց եւ աստուածասէր իշխանաց, զօրավարաց եւ զօրաց նոցին զՏէր աղաչեսցուք:
Դպ. Տէ՛ր, ողորմեա՛:

2․Քհ. Եւս առաւել՝ զեպիսկոպոսապետն մեր եւ զպատուական հայրապետն ամենայն Հայոց զտէր տէր Գարեգին Երկրորդ սրբազնագոյն Կաթողիկոսն եւ վիճակիս զբարեխնամ առաջնորդն… շնորհեսցես մեզ ընդ երկայն աւուրս ուղիղ վարդապետութեամբ:

3․ … եպիսկոպոսապետին մերոյ եւ պատուական հայրապետին ամենայն Հայոց՝ տեառն տեառն Գարեգնի Երկրորդի սրբազնագոյն Կաթողիկոսին, եւ վիճակիս բարեխնամ առաջնորդին…, եւ քահանայիս, որ զպատարագս մատուցանէ:
Այսպիսով, պատարագիչ քահանան չի հիշատակել ոչ միայն կաթողիկոսի անունը, այլ նաև իր իսկ թեմի առաջնորդի անունը, ով ներկա է եղել Ս. Պատարագին:

Սարկավագ/դպիրները չեն հիշատակել Կաթողիկոսին, իրենց թեմի առաջորդին, պատարագիչ քահանային, եպիսկոպոսներին, վարդապետներին, քահանաներին, սարկավագներին, դպիրներին, ուխտի մանուկներին և այսպես շարունակ:

Սա մեր օրերում երբևէ չլսված իրողություն է: Տերը ողորմի:

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉՆ Է ԽՐԱՏՈւՄ.

«Անմիտ մարդկանց հասու չէ իմաստութիւնը, եւ մեղաւորներն այն չեն տեսնի։
Այն հեռու է հպարտութիւնից, եւ խաբեբայ մարդիկ չեն յիշի նրան։
Օրհնութիւնը գեղեցիկ չէ մեղաւորի շուրթերին, քանզի այն Տիրոջից չառաքուեց նրան։
Թող իմաստութեամբ ասուի օրհնութիւնը, եւ Տէրը յաջողութիւն կը տայ նրան։
Մի՛ ասա, թէ յանուն Տիրոջ ապստամբեցի, քանզի պէտք չէ անել այն, ինչ ատեց Տէրը։
Մի՛ ասա, թէ նա՛ ինձ մոլորեցրեց, քանզի նրան հարկաւոր չէ մեղաւոր մարդը։
Տէրն ատեց բոլոր գարշելի բաները, դրանք հաճելի չեն Տիրոջից երկնչողներին:
Նա ի սկզբանէ մարդուն ստեղծեց եւ նրան թողեց իր իսկ կամքի ձեռքին։
Եթէ կամենաս, կը պահես պատուիրանները եւ հաճութեամբ կը պահպանես քո հաւատը։
Քո առջեւ Տէրը կրակ եւ ջուր է դրել. որին կամենաս՝ կը մեկնես քո ձեռքը։
Մարդու առջեւ է կեանքն ու մահը. ինչ հաճելի կը թուայ իրեն՝ կը տրուի նրան։
Արդարեւ, մեծ է Տիրոջ իմաստութիւնը, նա հզօր է իր կարողութեամբ եւ տեսնում է ամէն բան։
Նրա աչքը իրենից երկնչողների վրայ է, եւ ինքը կ՚իմանայ մարդու բոլոր գործերը։
Նա ոչ մէկին չպատուիրեց ամբարշտութիւն անել եւ ոչ մէկին չքաջալերեց մեղանչել»:
Սիրաք 14:7-20

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930